Եվրոպան հիմա ապրում է այն զգացումները, որոնք տիրում էին Հայաստանում 2020-ի պատերազմից հետո։
Հետաքրքիր քննարկումներ են սկսվել։ Թրամփի քայլերից հետո անկեղծության պահ է այնտեղ։ Իրականում դա պետք է հասկանային Բայդենի ժամանակաշրջանում, երբ ռուսական էներգակիրների և Ռուսաստանի միջոցով Չինաստանի հետ առևտրական կոմունիկացիայից էին զրկվում։ Խախտված բալանսի պատճառով անվերապահորեն հայտնվելով ԱՄՆ-ի գրկում՝ պատրաստ եղիր ծառայելու և հրաժարվելու ինքնությունից։ Բայդենը բացեց պատուհանը Թրամփի անթաքույց իմպերիալիզմի առաջ։
Բարի գալուստ ռեալ պոլիտիկ։ Այլևս չկան հովանավորյալներ և հովանավորվածներ, կան միայն շահեր, չոր եկամուտներ և վայրի կապիտալիզմ։ Եթե ցանկանում ես, որ քեզ հովանավորեն և պաշտպանեն, պատրաստ եղիր ծառայություններ մատուցելու և վճարելու, թեկուզ՝ մարմնի որոշ հատվածներով։ Երկրների սուվերենության աստիճանը պայմանավորված է հագուստի չափսերով։ Չկա այլևս միջազգային կարգ, այլ կա ուժի իրավունք։
Հայաստանը գնում է Թուրքիա՝ ինքնաոչնչացման, թուրքական ազդեցության գործակալների ղեկավարությամբ։
Եվրոպան շանս ունի դառնալու ինքնուրույն՝ առանձին-առանձին, ազգային բնակարանների սահմաններում։ Ում մոտ ինչպես ստացվի։
Որքան էլ իրականությունը դառը լինի, դրա հետ պետք է առերեսվել, որքան շուտ, այնքան ավելի քիչ կլինի իրականության պատճառած հարվածի ուժգնությունը։
Ստեփան Դանիելյան